Posted: Октябрь 26, 2013 in Uncategorized

Երբ հաղթում ես ինքդ քեզ

Առավոտ էր: Ինչպես միշտ, ինչպես սովորաբար, բոլորն արթնանում են և սկսում են լրացնել իրենց օրակարգը` ինչպես որ հարկն է. բայց միայն ոչ ես: Այդ օրը ինձ համար մի այլ կարգի լարված օր էր: Այդ օրն իմ ելույթի օրն էր: Վայրկյանները հաշվված էին:

Դեռ նոր էի քնից կտրվել, իսկ ելույթիս խոսքերը մխրճվել էին գլխիս մեջ, և մտքերս կտտանքների էին ենթարկում: Քունս խանգարված` ելա, շորերս հագա, վերցրեցի ներկայացման համար անհրաժեշտ ամեն ինչ և դուրս վազեցի խելագարի պես` հույս ունենալով, որ տեղ հասնելուն պես մտքերս ի մի կբերեմ: Սակայն հետագան ավելի ծանր էր:

Հասնելուն պես գրավեցի դիրքերս և սպասեցի, թե երբ եմ վերջնական փորձ անելու, որպեսզի համոզվեմ, որ ես պատրաստ եմ: Վերջապես փորձերը սկսվեցին: Բոլորն իրենց փորձն էին անում, իսկ ես անհամբեր նստած սպասում էի, թե երբ է բեմն ազատվելու, որպեսզի ես էլ կարողանամ անցնել փորձերին:

Գնալով համբերությունս հատնում եր, ասես հրաբուխ լինեի, որ վաղ թե ուշ պիտի ժայթքեր: Բայց այդ հրաբուխը միանգամից վերածվեց վտանգ զգացող ճագարի, երբ հայտարարեցին, որ փորձն ավարտված է: Ես ամեն կերպ ինձ հուսադրում էի, որ կարող եմ, երբ ևս մի հայտարարություն արվեց, որն ինձ համար հարված էր թիկունքից: Քանի որ դալիճը նեղ էր, ասացին, որ դեկորացիաները դասավորելը լինելու է ներկայացման մի մասը, որը անելու էինք հենց մենք` ներկայացման կերպարներս: Ամեն ինչ թողնում էին մեր երևակայության վրա: Ես կուլիսների ետևում էի, երբ հանդիսատեսն ու հյուրերը ներս մտան:

Մինչ հյուրերը գալիս էին բեմ և ներկայանում էին, ես պարալիզացված դողում էի` խուսափելով դահլիճը դասավորելու մտքերից: Որքան ելույթիս պահը մոտենում էր, այնքան դողէրոցքիս հաճախականությունը ավելի էր մեծանում: Վերջապես եկավ այն բաղձալի պահը, և ես դուրս եկա բեմ՝ ասես դուրս ես գալիս ինքդ քո դեմ:

Մի փոքր պատմեմ ներկայացման բովանդակությունից. սկիզբը այսպես էր. մի վարսահարդար իր վարսավիրանոցում պարում է երաժշտության ներքո, ու ներս է մտնում մի պատանի (ես), որը քարանում է` խենթի տեղ դնելով վարսահարդարին, քանի որ վերջինս մտքերի մեջ գալիս է և սկսում պարել նրա հետ:

Պարից հետո, երբ ամեն ինչ իր տեղն է ընկնում, սկսվում է բեմը դասավորելու գործընթացը: Վարսահարդարման պարագաները դասավորելու ժամանակ ոչ ես, ոչ վարսահարդարը չէինք խոսում, և բեմը դատարկ ու տգեղ կնայվեր, եթե գլխումս մի միտք չծագեր, և ես չասեի,- պետք է խոստովանեմ, որ շատ լավ էիք պարում: Վարսահարդարը քմծիծաղ տվեց` դրական արձագանքելով իմ խոսքերին: Դահլիճում նույնպես խնդացին, և ներկայացումն իր հունով շարունակվեց:

Ներկայացումից հետո ես ինձ հերոս էի զգում, ասես փրկել եմ մի ամբողջ երկիր: Բայց դա էլ իր արդարացումն ունի` չէ՞ որ ինքդ քո նկատմամբ հաղթանակ տանելը մեծ ջանքեր ու պատասխանատվություն է կրում…

ImageImageImage

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s